Դատարանը Վարուժան Ավետիսյանի որդու ձերբակալումը համարել է ապօրինի․ փաստաբան
ԻրավունքԴատարանը Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի, ձերբակալումը համարել է ապօրինի, այս մասին տեղեկանում ենք «Ազգային Ժողովրդավարական Բևեռ» կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Փաստաբան Արայիկ Պապիկյանի տեղեկացմամբ՝ Երևան քաղաքի Առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանը Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի 72 ժամյա ձերբակալումը ճանաչել է անօրինական:
Դատարանը գտնում է, որ քննիչի կայացրած որոշումը, համաձայն որի Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել է, չի համապատասխանել օրենքին, Դավիթի իրավունքներն ու ազատությունները սահմանափակվել են ապօրինակաբար:
Հիշեցնենք, հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա քննիչը ձերբակալման որոշում էր կայացրել, ինչն էլ փաստաբանը բողոքարկել էր:
Նշենք, որ Դավիթ Վարուժանի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ կիրառվել է փախանման միջոց (ստորագրություն երկրից չհեռանալու մասին):