ՔԿՀ-ում կալանավորը չի ստացել անհրաժեշտ շնչառական սարքը․ դիմել է ՄԻՊ-ին
ԻրավունքՓաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ քրեակատարողական հիմնարկում իր պաշտպանյալին ցուցված բուժօգնությունը չի տրամադրվում։
ՄԻՊ գրասենյակը հայտնում է․ «Մասնավորապես, իր պաշտպանյալը «Դատապարտյալների հիվանդանոց»-ից երեկոյան ժամի տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, և վերջինիս բժշկի կողմից ցուցվել է քունը կազմակերպել բացառապես շնչառական ապարատով, որի անխափան աշխատանքը հնարավոր է միայն մշտական ինտերնետային կապի հասանելիության պարագայում։ Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալը գտնվում է կարանտինային խցում, որտեղ ինտերնետային կապ հնարավոր չէ ապահովել։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը բարձրացված խնդիրը քննարկել է իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։
Քննարկման արդյունքում, կարևորելով անձի առողջության պահպանման իրավունքը, ոչ աշխատանքային օրը, կազմակերպվել է կալանավորի տեղափոխումը այլ խուց, որտեղ ապահովվել է ինտերնետի անխափան աշխատանք, և շնչառական սարքը հնարավոր է եղել գործարկել։