Իտալիայի դեսպանի հետ քննարկվել է զբոսաշրջության ոլորտում հայ-իտալական համագործակցության հարցեր
ՀասարակությունՀուլիսի 11-ին տեղի ունեցավ հանդիպում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանի և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի միջև։
Զբոսաշրջության կոմիտեի հաղորդմամբ՝ կողմերը քննարկեցին զբոսաշրջության ոլորտում հայ-իտալական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, փոխանակեցին տեղեկատվություն առկա վիճակագրական տվյալների, մուտքի արտոնագրերի գործող ընթացակարգերի, առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ:
Կողմերը կարևորեցին երկու երկրների միջև ուղիղ չվերթների դերակատարությունը, որն էապես նպաստում է երկկողմ զբոսաշրջային այցերի աճին: