Արմավիրում դադարեցվել է տուֆի և բազալտի ապօրինի արդյունահանումը
ԻրավունքԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հայտնաբերել են բազալտի և տուֆի ապօրինի արդյունահանման դեպք:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդմամբ՝ տեսուչներն անհապաղ դադարեցրել են նշված տարածքում ծանր տեխնիկայի միջոցով օգտակար հանածոների ապօրինի դուրսբերման աշխատանքները:
Իրականացված մարկշեյդերական չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ապօրինի արդյունահանվել է 1470խմ տուֆ և 18435խմ ծավալով բազալտ:
Կատարվել է նաև հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ։
Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։