Երևանում և մարզերում սպասվում են կարճատև անձրևներ
Հայաստան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հայտնում է․
Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 16-ին և 17-ին երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, հուլիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։