50-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը լուսանկարվել է բիկինիով
Ժամանց
Գերմանացի սուպերմոդել Հայդի Քլումը լուսանկարվել է Իտալիայի լողափերից մեկում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը և ներկայացնում պապարացիների համապատասխան նկարները։
50-ամյա սուպերմոդելն արդեն մի քանի շաբաթ է, ինչ հանգստանում է Իտալիայում։ Հայդի Քլումը պարբերաբար լուսանկարներ է հրապարակում ամուսնու հետ կազմակերպած ճամփորդությունից։ Այս անգամ պապարացիները զույգին լուսանկարել են Սարդինիայում ծովափնյա հանգստի ժամանակ։ 90-ականների աստղն արևային լոգանք է ընդունել բիկինիով։ Մոդելն իր կերպարը լրացրել է ոսկյա զարդերով և սև գլխարկով։
Անցյալ շաբաթ Հայդի Քլումին կասկածում էին հինգերորդ հղիության մեջ։ Սուպերմոդելի կարգավիճակի մասին խոսակցությունների պատճառ են դարձել պապարացիների լուսանկարները, որոնցում նրա ամուսինը՝ Թոմ Կաուլիցը, ձեռքը դրել էր նրա փորին։




















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը