Էմիլի Ռատակովսկուն քննադատել են գերեզմանոցում «մերկ» զգեստով լուսանկարվելու համար
ԼուսանկարներԱմերիկացի մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին ֆոտոշարք է հրապարակել Ֆրանսիա կատարած իր ճանապարհորդությունից։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
32-ամյա մոդելը կեցվածք է ընդունել «մերկ» զգեստով, որի տակ շագանակագույն ներքնազգեստ է կրել։ Կերպարը համալրվել է համապատասխան սանդալներով և մինիմալիստական պայուսակով։ Այս կերպարով Էմիլի Ռատակովսկին լուսանկարվել է Ֆրանսիայում գտնվող գերեզմանոցներից մեկում և հակասություններ առաջացրել համացանցում։
Երկրպագուները չեն գնահատել աստղի հանդերձանքը և քննադատել են մեկնաբանություններում. «Ինչ անհարգալից վերաբերմունք է», «Ինչու՞ սադրել մարդկանց», «Լողափային կերպար», – գրել են նրանք։