Վեցամյա երեխան խելագարվել է՝ տեսնելով, թե ինչպես է մայրը դանակահարում հորը
ԱյլՌԴ Օմսկի մարզում երեխայի մոտ հոգեկան խանգարում է սկսվել այն բանից հետո, երբ մայրը աչքի առաջ դանակահարել է հորը։ Այս մասին հայտնում է ՌԴ մարզային քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, հաղորդում է Gazeta.ru–ն։
Օմսկի մարզի Անդրեևկա գյուղի բնակչուհուն դատելու են, ում պատճառով նրա որդին խելագարվել է։ 2022 թվականի դեկտեմբերի 25-ին 44-ամյա կինը դանակով հարձակվել է 59-ամյա ամուսնու վրա, հարձակման պատճառը խանդն է եղել։ Տղամարդը մահացել է ստացած վնասվածքներից, նշվում է, որ սպանությունը տեղի է ունեցել զույգի վեցամյա որդու աչքի առաջ։
«Քննությամբ պարզվել է, որ հանցագործության ականատես դարձած մեղադրյալի 6-ամյա որդու մոտ զարգացել է հոգեկան խանգարում, ինչը հաստատվել է դատահոգեբանական և հոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ»,-ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
Ամուսնու սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անչափահասի առողջությանը դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» հոդվածով, երեխային վերցրել են ընտանիքից։