Հրդեհ է բռնկվել Հյուսիսային պողոտայում գործող օծանելիքի խանութ սրահում․ ժամանել են հրշեջ-փրկարարները
ՀասարակությունԱյսօր՝ հուլիսի 13-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում գործող «Մերի» օծանելիքի խանութ սրահում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գործող, Նշան Բ․-ին պատկանող «Մերի» օծանելիքի խանութ սրահում։
Այրվել է գովազդային վահանակ և մալուխ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։