Հավատում ենք, որ կկարգավորեք հարաբերությունները հարևան Հայաստանի հետ. Ադրբեջանում Պակիստանի դեսպան
Արտաքին Քաղաքական
«Մենք հավատում ենք, որ Ադրբեջանը կկարգավորի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ հաշտության պայմանագրի ստորագրումից և սահմանների սահմանազատումից հետո»։ Այս մասին APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Բիլալ Հեյը։
Դիվանագետը նշել է, որ այս զարգացումը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին, և վստահություն է հայտնել, որ դրանից մեծ օգուտ կքաղի նաև Հայաստանը։ «Մինչ այժմ Պակիստանը Հայաստանի հետ ուղղակի կապ չի հաստատել։ Դա պայմանավորված է Ադրբեջանի հետ մեր լավ հարաբերություններով։ Բայց մենք անկեղծորեն հույս ունենք, որ դա ապագայում կփոխվի, Ադրբեջանն ու Հայաստանը կկարգավորեն իրենց հարաբերությունները՝ որպես հարևան պետություններ։
Մենք արդեն ականատես ենք որոշ դրական զարգացումների։ Կարծում եմ, որ դրանք լավ, առաջնային ազդակներ են, և հուսով ենք, որ դրանք ավելի շատ կլինեն, ինչը կբերի երկու երկրների հարաբերությունների ամբողջական կարգավորմանը»,-ասել է Բիլալ Հեյը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)