Բալիում մուտքի հարկ կսահմանվի
ԼուսանկարներԻնդոնեզական Բալի կղզին 2024 թվականից օտարերկրյա զբոսաշրջիկների համար մուտքի հարկ կսահմանի, հայտնում է The Jakarta Post-ը։
Ըստ հրապարակման՝ հարկը կկազմի 150 հազար ռուփի (մոտ 10 դոլար): Նախկինում հայտարարվել էր ավելի բարձր հարկի մասին՝ 30-100 դոլար:
Կղզու նահանգապետ Վայան Քոստերի հայտարարության համաձայն՝ վճարումը կկատարվի էլեկտրոնային տարբերակով, որը պետք է կատարվի մինչև կղզի ժամանելը: Հրապարակման մեջ նշվում է, որ դեռ հայտնի չէ՝ օդանավակայան ժամանելուն պես հնարավոր կլինի՞ արդյոք հարկը կանխիկ վճարել։