«Իմ երեխեն գիշերները զանգել է ինձ». անհետ կորածի ծնողը ցանկանում էր Նիկոլ Փաշինյանին հանդիպել
ՏեսանյութերՄինչև փետրվար ամիսը իմ երեխու հետ կապի մեջ եմ եղել․ ուրիշ երկրից գիշերվա ժամերին զանգել է անընդհատ, ինձ հետ չի խոսել, չեն թողել, բայց իր ձայնը, շունչը լսել եմ: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Գևորգ Արաբաջյանի հայրը՝ Աղասի Արաբաջյանը, ով հերթական անգամ բողոքի ակցիա է իրականացնում Կառավարության շենքի դիմաց: