Նախագահ Խաչատուրյանը Տավուշում ուժային կառույցների ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստան
Տավուշի մարզպետարանում Հանրապետության նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի համայնքապետերը, ուժային կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, զարգացման ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրներին, կատարված աշխատանքներին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել նախատեսված ծրագրերի ու դրանց արդյունավետ իրականացման շուրջ:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան