Գոհար Ավետիսյանը բաժանվե՞լ է իր սիրելիից․ StarNews
ԼուսանկարներԱվելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը նոր սիրելի ունի։ Թեև դիմահարդարը ցույց չէր տվել սիրելիի դեմքը, այնուամենայնիվ, նրա մասնակցությամբ հրապարակումներ էր արել։ Դեռ օրեր առաջ՝ որդու ծննդյան տարեդարձի առթիվ՝ Գոհարը նոր ֆոտոշարք էր հրապարակել՝ տղայի և սիրելիի մասնակցությամբ, գրում է Starnews.am-ը։
Սակայն Starnews-ը նկատել է, որ Գոհարը ինստագրամյան իր էջից հեռացրել է ընտրյալի հետ համատեղ բոլոր հրապարակումները և story բաժնում տեղադրված լուսանկարներին և տեսանյութերին կից գրել.
«Ինձ համար հիմա դժվար է և ես ձեր կարիքն ունեմ։ Ամեն ինչ ժամանակավոր է, այնպես չէ՞», «Ի վերջո ամեն ինչ լավ է լինելու, իսկ եթե լավ չլինի, ապա դա վերջը չէ»։
Իսկ ահա որդու՝ Գասպարի հետ համատեղ հոլովակին կից դիմահարդարը գրել էր. «Լավագույն դեղամիջոցը»։
«Այս ամենը թույլ է տալիս մտածել, որ Գոհարն ու սիրելին կա՛մ բաժանվել են, կա՛մ խնդիրներ ունեն հարաբերություններում»,– գրում է կայքը։