«Ալաշկերտը» ոչ ոքի խաղաց «Արսենալ Տիվատի» հետ
Սպորտ
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» Երեւանի «Ուրարտու» մարզադաշտում ընդունեց Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 23-րդ րոպեին աչքի ընկավ արգենտինացի կիսապաշտպան Խուլիան Մոնտենեգրոն։
Պատասխան գոլն «Ալաշկերտից» խփեց ռուսաստանցի պաշտպան Վիտալի Ուստինովը։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 20-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում