Ռուս հաղորդավար Նիկոլայ Դրոզդովը հոսպիտալացվել է
ԺամանցՌուս հայտնի հեռուստահաղորդավար և գիտնական Նիկոլայ Դրոզդովը հուլիսի 13-ի ուշ երեկոյան հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնի է դարձել ուրբաթ՝ հուլիսի 14-ին։
Գիտնականն ինքնուրույն է դիմել բժշկական օգնության։ Հաղորդվում է, որ Դրոզդովի մոտ ախտորոշել են ներքին օրգաններում բորբոքային պրոցեսներ, հայտնում է «112» տելեգրամյան ալիքը։
Նիկոլայ Նիկոլաևիչի դուստրը «360»–ին հաստատել է հոր հոսպիտալացումը։ Նա չի հստակեցրել, թե ինչ ախտորոշմամբ է գիտնականը դիմել բժիշկներին։