Անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների աջակցությունը. Հայկ Մամիջանյան
Քաղաքական
«Հայաստանի՝ այսպես կոչված իշխանությունները ոչինչ չեն անում և ձեռքերը լվացել են Արցախից, մինչև իշխանափոխության հասնելն անհրաժեշտ է, որպեսզի միջազգային կազմակերպությունները, հումանիստական մոտեցումներից ելնելով, ինչ-որ բան անեն»,-այս մասին ԼՈՒՐԵՐ .com-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով ՀՀԿ-ի այսօրվա ակցիային ԵՄ գրասենյակի մոտ:
«Մենք, բնականաբար, հասկանում ենք, որ Հայաստանում իշխանություններն են առաջին հերթին ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հնարավորություն կտա Ադրբեջանին նման պահվածք դրսևորել, բայց, այնուամենայնիվ, մինչև հնարավորություն ընձեռվի իրականացնել իշխանափոխություն և վերադարձնել իշխանությունը հային, ունենալ հայակենտրոն և հայկական օրակարգով բանակցող իշխանություն, մինչ այդ անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների աջակցությունը»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Լիլիթ Զալիբեկյան


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը