Իրինա Շեյքը փոքրիկ բիկինիով ցուցադրել է իր կազմվածքը
ԼուսանկարներՌուս սուպերմոդել Իրինա Շեյքը լուսանկարների շարք է հրապարակել, որոնք արվել են Մարոկկո կատարած ճանապարհորդության ժամանակ։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։
37-ամյա պոդիումի աստղը ցուցադրել է իր կազմվածքը՝ փոքրիկ շագանակագույն բիկինիով։ Նկարում նա նստած է բաց երկնքի տակ գտնվող քարե աստիճաններին։ Մյուս լուսանկարներում նա կեցվածք է ընդունել լողազգեստով և արևային ակնոցով։ Ճամփորդության ընթացքում Իրինա Շեյքը հասցրել է ուղտեր նստել անապատում և շրջել տեղի շուկայում։
Երկրպագուները հիացել են մոդելի կազմվածքով։ «Աշխարհի լավագույն կինը», «Թագուհի», «Ինչպիսի մարմին»,– մեկնաբանություններում գրել են երկրպագուները։