Տղամարդը «կռվել» է Ֆլորիդայի պատմության մեջ ամենաերկար պիթոնի հետ (տեսանյութ)
ՏեսանյութերԱմերիկյան Ֆլորիդայի Նեապոլ քաղաքի բնակիչը «կռվել» է հինգ մետրանոց պիթոնի հետ, որին գտել է Բիգ Սայփրես արգելոցում։ Միջադեպը ֆիքսվել է տեսանյութով, որը գրավել է CBS News-ի ուշադրությունը։
Ջեյք Վալերին առավոտյան ժամը 01:00-ին օձ է գտել ազգային պարկում։ Միջադեպի տեսագրությունում երևում է, թե ինչպես է տղամարդը ճանապարհի մոտ խոտերի միջից հանում հսկայական պիթոնին։ Կենդանին դիմադրում է և փորձում կծել նրան։
Տեղի Conservancy of Southwest Florida ոչ առևտրային կազմակերպությունը հաստատել է սողունի չափը: Նրա երկարությունը 5,79 մետր էր, իսկ քաշը՝ 57 կիլոգրամ։ Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպությունից հայտնել են, որ դա Ֆլորիդայում պաշտոնապես գրանցված ամենաերկար պիթոնն է: Նախորդ ռեկորդակիր պիթոնի երկարությունը 5,71 մետր էր։