Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով 22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է 

«Փաստ». Իսկ ի՞նչն է արտացոլում այսօրվա պետությունը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չէր վերբալ ոտնձգություններ անում ՀՀ զինանշանի և օրհներգի նկատմամբ: Նաև նշել էինք, որ փաշինյանական իշխանությունն ինտենսիվորեն լծվել է զինանշանը և օրհներգը փոխելու «գործին», իսկ հիմնական «քարշիչ ուժերն» էլ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն են։ Վերջինս նույն օրը փաստացի հաստատեց մեր թերթի տեղեկությունները:

Ըստ Ժաննա Անդրեասյանի արձագանքի, «աշխատանքային գործընթաց չկա», բայց հարցը բարձրացվել է, պետք է քննարկվի և այլն, և այլն: Հասկանում ենք՝ ինչն է խանգարում ՔՊ-ին հատկապես մեր զինանշանում: Բա՛յց: Ամենից հետաքրքիրը. Փաշինյանի ԿԳՄՍ նախարարը հայտարարել է, թե (ուշադրություն). «Զինանշանը պետք է արտացոլի մեր այսօրվա պետությունը»: Ասել կուզի՝ եղած զինանշանը չի համապատասխանում այսօրվա պետությանը, չի արտացոլում այն, պատկերացնո՞ւմ եք: Դե ինչ, «արտացոլա՞նք» եք ուզում: Մրցույթի չմասնակցելու պայմանով առաջարկում ենք, որ ՀՀ նոր՝ քպական զինանշանին պատկերվի, օրինակ՝ ուսապարկ, կամ էլ՝ Փաշինյանի «դուխով» կեպկան, ձեռքի վիրակապն էլ հետը:

Իսկ եթե լուրջ, ապա ո՞րն է այսօրվա պետության պատկերը, որին պիտի համապատասխանեն զինանշանն ու օրհներգը: Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնված Արցա՞խը, Նիկոլ Փաշինյանի պատճառով վտանգված ինքնիշխանությո՞ւնը, Նիկոլ Փաշինյանի պատճառով բազմաթիվ զոհերն ու մեծացած Եռաբլո՞ւրը... Մեզ միշտ թվացել է, որ զինանշանը պետք է արտացոլի տվյալ երկրի պատմությունը, անցած ուղին, իր մեջ ասելիք ու սիմվոլներ պարունակի: Պատկերացնո՞ւմ եք, որ ամեն անգամ, երբ իշխանափոխություն լինի, տվյալ իշխանությունը որոշի փոխել զինանշանն ու օրհներգը, որովհետև տվյալ պահի պետությանը չի համապատասխանում:

Ծիծաղելի՞ է: Գուցե: Բայց ոչ այս դեպքում: Իսկ ՔՊ-ն կարող է շատ ջանք չթափել, քանզի եթե իրենց իշխանությունը մի քիչ էլ շարունակվի, կհասնեն իրենց նպատակին, ու ո՛չ զինանշանի կարիք կլինի, ո՛չ օրհներգի»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանք
Ամենադիտված