29-ամյա երիտասարդը գերեզմանատնից դյուրալյումինե զարդանախշեր էր գողացել
ԻրավունքՀունիսի 27-ին ոստիկանության Անիի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ Լուսաղբյուր գյուղի գերեզմանատնից գողացել են իր ծնողների գերեզմանի մետաղյա ցանկապատին ամրացված դյուրալյումինե զարդանախշերը՝ պատճառելով մոտ 300 000 դրամի վնաս:
Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Շիրակի մարզի Կամո գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը, իսկ գողոնը տեղափոխել է իր կողմից շահագործվող «ԳԱԶ-2705-222» բեռնատարով:
Նա հուլիսի 14-ին հրավիրվել է Անիի բաժին, խոստովանել կատարածը և հայտնել, որ գողոնը վաճառել է Երևան քաղաքում՝ անծանոթ անձի: 29-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: