Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում են Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել Եվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. Մելոնի Գերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի Բելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ Մենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. Գրինկևիչ Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը Հայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակ Վեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածուն ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներ 

Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է` քննչականում ենթարկվել է խոշտանգման

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հերթական խոշտանգված Անդրանիկ Արմանդարյանը հաղորդում է ներկայացրել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։


13.06.2023 թ.-ին առավոտյան 8։00-ին Երևանի քննչական կոմիտի բաժանմունքը դատարանի որոշումով իրականացնում է խուզարկություն մեր տանը և առգրավում են բանկային քարտեր, իմ, եղբորս և եղբորս կնոջ հեռախոսները, ֆոտոխցիկներ և այլ անձնական տարբեր իրեր։

Այդ գործողությունները կատարելուց հետո ինձ հրավիրում են Երևանի քննչական կոմիտեի բաժանմունք ասելով, որ (երկու թուղթ ստորագրես ու հետ կգաս)։ Ինձ տեղափոխող ավտոմեքենան կոտայքի մարզ գ. Զովունին անցնելուց հետո կանգնեցնում են, բեռնախցիկի մեջ ձեռնաշղթաներ չգտնելուց հետո 3 պլաստմասե խամութ փականներով կապում են ձեռքերս և տանում Երևանի քննչական կոմիտե, մոտավորապես ժամը 11։00-ի սահմաններում` գնդապետ Կարապետյանի ուղեկցությամբ, ինձ հանում են 2-րդ հարկ, որտեղ գտնվում էր գնդապետ Կարապետյանի սենյակը։

Մինչ սենյակ մտնելը գնդապետ Կարապետյանը քննիչ Քաջազնունուն հրահանգում է, որ անջատեն 2-րդ հարկի տեսախցիկները կամ ստուգեն անջատած է, թե ոչ։ Գնդապետ Կարապետյանի սենյակ մտնելուց անմիջապես հետո ինձ սկսում են հարվածներ հասցնել մարմնիս տարբեր հատվածներին այնպես, որ կապտուկներ չառաջանա և հնչեցնում սեռական բնույթի հայհոյանքներ, սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի հասցեին պահանջելով, որ իրենց տամ Վարդան Ղուկասյանի (Դոգի) տելեգրամ, ինստագրամ, ֆեյսբուք և տիկտոկ ալիքների մուտքանուններն ու գաղտնաբառերը։

Ինձանից բացասական պատասխան ստանալուց հետո, սկսում են քննչական կոմիտեի ողջ անձնակազմով հարվածներ հասցնել։ Այնուհետև գնդապետ Կարապետյանի դուռը բացվելուց հետո անմիջապես դադարեցվում են հարվածները և ներս է մտնում Երևան քաղաքի քննչական կոմիտեի բաժնի պետ Ազատ Գևորգյանը, որը հրամայում է պլաստմասե կապոցները հանել և հարց ուղղում գնդապետ Կարապետկանին (չի խոսում էս բոզը) և բացասական պատասխան լսելուց հետո սկսեց նույն ինքը` Ազատ Գևորգյանը բռունցքներով հարված հասցնել գլխիս, իսկ կողքին կանգնած քննիչը, որի ազգանունը չեմ հիշում սկսեց կոշիկի կրունկներով հարվածներ հասցնել ոտնաթաթերիս։

Հետո Ազատը դուրս է գալիս սենյակից և կրկին սկսում են խոշտանգումները։ Մոտավորապես ժամը 13։00-ի սահմաններում գնդապետ Կարապետկանը տանում է ինձ Ազատի աշխատասենյակ, որտեղ գտնվում էր նույն ինքը` Ազատը և Արգիշտի Քյարամյանը։ Ներս մտնելուն պես Արգիշտի Քյարամյանը սկսում է հարվածներ հասցնել դեմքիս, հետո ինձ տանում են այդ սենյակում գտնվող փոքր սենյակ և Ազատն ու Արգիշտի Քյարամյանը սկսում են հարվածներ հասցնել ինձ։ Արգիշտի Քյարամյանը առանձնանում է, ինչը ես չեմ նկատում, քանի որ Ազատը հարվածներ էր հասցնում ինձ, այնուհետև Արգիշտի Քյարամյանը մոտենում է ինձ նոյի շիշի ջուրը լցնում է իմ վրա և Ազատին հրահանգելով, որ բերի էլեկտրաշոկը։ Ազատը դուրս է գալիս այդ փոքր սենյակից, Արգիշտի Քյարամյանը նստում է իմ դիմաց և անում այսպիսի արտահայտություն (ինձ մի բան տուր Վարդան Ղուկասյանի (Դոգի) հետ կապված և ես քեզ հենց հիմա բաց կթողնեմ)։

Ինձանից լսելով բացասական պատասխան կրկին հարվածներ է հասցնում և շարունակում սեռական բնույթի հայհոյանքներ ու սպառնալիքներ իմ և իմ մտերիմների հասցեին։ Հետո գալիս է Ազատը, որին Արգիշտի Քյարամյանը հրահանգում է ինձ տանել նստացնել ստի դետեկտորի աթոռին, այնուհետև ես, գնդապետ Կարապետյանը, քննիչ Քաջազնունին և մեկ այլ քննիչ, որը ակտիվորեն մասնակցում էր խոշտանգմանը ինձ տանում են Արշակունյաց փողոց, որի տեղանունը չգիտեմ, բայց կարող եմ անհրաժեշտության դեպքում ուղղեկցել։ Ստի դետեկտորի հետ կապված գործողություններից հետո, նրանց վերաբերմունքը կտրուկ փոխվում է, և վերադառնում ենք Երևանի քննչական կոմիտե։

Հիշեցնեմ, որ ես առավոտվանից պահանջել եմ տրամադրել փաստաբան, բայց նրանք չտրամադրեցին։ Վերադառնալով քննչական կոմիտե ինձ թույլատրեցին ծխել, հրավիրեցին օպերատիվ խումբ և ինձ տարան ՁՊՎ։ Հաջորդ օրը առավոտյան, ինձ նորից տանում են Երևանի քննչական կոմիտե, որտեղից էլ Արշակունյաց փողոց ստի դետեկտորի սարքի մոտ, այնտեղ նորից կատարում են գործողություններ, որից հետո վերադառնում ենք քննչական կոմիտե և ուղեկցում են ինձ գնդապետ Կարապետկանի սենյակ։ Գնդապետ Կարապետյանը, քննիչ Քաջազնունին և ևս 3 հոգի, որոնց չեմ ճանաչում գտնվում էին այդ սենյակում։

Գնդապետ Կարապետյանը ինձ հարց է ուղղում ( դու մեզանից մի բան թաքցնու՞մ ես, մեզ տուր Վարդան Ղուկասյանի (Դոգի) տիկտոկ ալիքի մուտքանունը և գաղտնաբառը), կրկին ինձանից բացասական պատասխան լսելուց հետո սկսում են հարվածներ հասցնել մոտավորապես 1 ժամ, ես կրկին պահանջեցի փաստաբան, ինձ ասացին շուտով փաստաբանը կգա, ինձ իջեցրեցին 1-ին հարկ և այնտեղ ես պատահական տեսա Հանրային Ձայն Կուսակցության անդամ Հայկ Խաչատրյանին, որը նրանց համոզել էր, որ ես Վարդան Ղուկասյանի (Դոգի) տիկտոկ կանալի ադմինն եմ։

Ուզում եմ տեղեկացնել, որ Հայկ Խաչատրյանի հետ ես ունեցել եմ նախկինում գործնական վիճաբանություն։ Հիշեցնեմ, որ իմ ցուցմունքը չի եղել իմ թելադրանքով և չի եղել իմ փաստաբանի ներկայությամբ։ 14.06.2023թ-ին ժամը 14։00-ի սահմաններում ինձ թուղթ են տալիս, որտեղ գրված էր իմ քննչական կոմիտեից ազատ արձակման դիմումը։ Քննիչ Քաջազնունին բերում է, ես կարդում եմ դիմումը և որոշումը, այնուհետև ստորագրում եմ, բայց այդ թուղթը անհետանում է։

Վերջում ուզում եմ նշել, որ ինձ առաջարկում էին համագործաքցել իրենց հետ, բայց ինձանից բացասական պատասխան ստանալուց հետո ինձ ուղարկում են կալանքի և ասում են, որ մենք անձնական թշնամանք ունենք քո և այն մարդկանց հանդեպ, ովքեր աջակցում են Վարդան Ղուկասյանին (Դոգին)։

Եվ ասացին, որ սաղ մեր ձեռնա, ինչ ուզենք կանենք քո հետ, քաղաքը մեր ձեռնա ու դուք ոչ մի բան եք, իմ ձեռները դնում են սեղանին ու հարվածներ հասցնում ձեռքերիս։ Մինչև փաստաբանիս գալը, գնդապետ Կարապետյանը անում է այսպիսի արտահայտություն (գիտեմ վաղը ստեղից դուրս եկար սաղի վրա գրելու ես, բայց մենակ իմ անունը կտաս, իմ տղերքի անունները չտաս, որ քեզ խփել են)։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում
Ամենադիտված