Մեկ շաբաթում փրկարարներն օգնություն են ցուցաբերել 25 քաղաքացու, գրանցվել է արտակարգ 202 դեպք
ՀասարակությունՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը․
Հուլիսի 10-ից 16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 587 դեպք, որից 202-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 122, քարաթափման, պայթյունի, կայծակի, ջրահեղձման՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, վայրի կենդանիների հարձակման՝ 3-ական, դիակի հայտնաբերման՝ 4, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 8, օձի նկատման՝ 34, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 58, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 205, կեղծ ահազանգի՝ 4, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 35 և 63 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 16 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 25 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 93, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 15 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: