Աղվան Հովսեփյանի գործը քննող քննիչն ազատվել է պաշտոնից
Հասարակություն«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վոլոդյա Սիմոնյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և ազատվել պաշտոնից։
Թե ինչն է աշխատանքից ազատման պատճառը՝ պաշտոնապես դեռևս հայտնի չէ, սակայն լուրեր են շրջանառվում, որ պատճառը եղել է կոնֆլիկտը։