Հարավային Կորեայում ջրհեղեղ է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերՀորդառատ անձրևները Հարավային Կորեայի մեծ մասում ջրհեղեղների, սողանքների և հոսանքազրկման պատճառ են դարձել: Հարավկորեացի փրկարարները, ովքեր փորձում են հասնել ջրհեղեղի պատճառով թունելում մնացած մեքենաներին, մինչ այժմ հայտնաբերել են 13 դի, գրում է BBC-ն։
685 մետր երկարությամբ թունելում արգելափակվել է 15 մեքենա։ Այն, թե ընդհանուր առմամբ քանի մարդ կա թունելում, հայտնի չէ։
Այս պահին առնվազն 39 մարդ համարվում է զոհված, 9-ը՝ անհետ կորած։ 34 մարդ վիրավորվել է։
Օսեոնգում գտնվող թունելը, որը գտնվում է Կենտրոնական Հյուսիսային Չունգչոնգ նահանգի Չոնջու քաղաքի մոտ, արագ հեղեղվել է, երբ մոտակա գետը դուրս է եկել ափերից՝ վարորդներին և ուղևորներին արգելափակելթվ թունելում:
Ջրհեղեղից տուժած տարածքների օդային լուսանկարներում ջրի և ցեխի տակից երևում են միայն տանիքների գագաթները:
Երկրի ողջ տարածքում դադարեցվել է երկաթուղային հաղորդակցությունը՝ բացառությամբ արագընթաց գնացքներով որոշ երթուղիների։