Փաշինյանը սատանայի հետ էլ գործարք կկնքի, միայն մնա իշխանության․ մարդիկ հիմա իրական դեմքն են տեսնում (տեսանյութ) Թրամփը կատակել է, որ չի հեռանա մինչև 2032 թվականը Wyndham-ի նոր շունչը՝ հայկական հյուրանոցային ոլորտում․ Ramada Encore-ը կլինի Դիլիջանում (տեսանյութ) Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Թրամփը կարծում է, որ Չինաստանում իրեն ավելի լավ են ընդունել, քան Պուտինին ՆԱՏՕ-ն կարող է կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե Ուկրաինայում հակամարտությունը շարունակի սրվել, Տուսկ Առավոտյան սրտիկներ է ուղարկում մարդկանց, երեկոյան՝ սպառնում, ասում ՝ինչո՞ւ ես կենդանի մնացել (տեսանյութ) Հայաստանը մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել. Շոյգու Թրամփին պատմության մեջ առաջին անգամ կարող են արգելել կռվել.ԱՄՆ-ի պահանջը՝ ներգաղթային վիզայի համար (տեսանյութ) Հաղարծին գյուղում այրվել է վագոն-տնակ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում կարգավորել իրանական հակամարտությունը Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 

Փաշինյանը Արարատի մարզում է. 24 130 հա վարելահողերից օգտագործվում է 16 382 հա-ն

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 17-ին, աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը և այլ պաշտոնատար անձինք:

Կառավարության ղեկավարին նաև տեղեկատվություն է տրամադրվել պետական բյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ 2018-2022թթ. իրականացված ծրագրերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ մարզում իրականացվել է 49 ծրագիր, որոնք ներառել են ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների բարելավման, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների, մշակութային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման աշխատանքներ: 2018թ. կատարվել է 136,7 մլն դրամի ներդրում, 2021-ին՝ 116,9 մլն դրամի, 2022թ.-ին` 103,4 մլն դրամի ներդրում:

Զեկուցվել է նաև մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայությունների վերաբերյալ: Նշվել է, որ 2018թ.-ից մինչ օրս մարզում հիմնանորոգվել է 100 կմ ճանապարհ: Մասնավորապես, ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի կողմից հիմնանորոգվել է հանրապետական նշանակության 29.7, մարզային 34.24, մինջպետական 36.2 կմ ճանապարհ:

2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասով ներակայացվել է, որ 2018թ. ծրագրերի քանակը եղել է 6-ը, ընդհանուր արժեքը կազմել է 73,6 մլն դրամ, որից պետական բյուջեի հատվածը կազմել է 24,1 մլն դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 49,5 մլն դրամ: 2019թ. ծրագրերի քանակը եղել է 58, ընդհանուր արժեքը՝ 1,2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 549,2 մլն դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 650 մլն դրամ: 2020թ. ծրագրերի քանակը եղել է 79, ընդհանուր արժեքը կազմել է 2,6 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը 1,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 1,3 մլրդ դրամ, այլ նեդրորղներ՝ 6,7 մլն դրամ: 2021թ. ծրագրերի քանակը եղել է 71, ընդհանուր արժեքը կազմել է 3,3 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը՝ 1,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 1,9 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 48 մլն դրամ: 2022թ. ծրագրերի քանակը եղել է 19, ընդհանուր արժեքը կազմել է 6,9 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը՝ 3,3 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 3,5 մլրդ դրամ, այլ ներդրողներ 86 մլն դրամ: Ընդհանուր առմամբ իրականացվել է 233 ծրագիր, որի պայմանագրային արժեքը կազմել է 14,1 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմել է 6,4 մլրդ դրամ, համայնքի մասը՝ 7,5 մլրդ դրամ, այլ ներդրող՝ 141 մլն դրամ:

2018-2022թթ. սուբվենցիոն ծրագրերն իրականացվել են հետևյալ ոլորտներում՝ ասֆալտապատում՝ 83 ծրագիր 7,2 մլրդ դրամ արժեքով, ջրամատակարարում, ջրահեռացում՝ 13 ծրագիր 343 մլն դրամ արժեքով, ոռոգում՝ 25 ծրագիր 1,9 մլրդ դրամ արժեքով, լուսավորություն՝ 30 ծրագիր 589 մլն դրամ արժեքով, ֆոտովոլտային կայան՝ 8 ծրագիր 85 մլն դրամ արժեքով, գազիֆիկացում՝ 19 ծրագիր 1,1 մլրդ դրամ արժեքով, մանկապարտեզներ՝ 14 ծրագիր 879 մլն դրամ արժեքով, հասարակական շենքեր՝ 16 ծրագիր 676 մլն դրամ արժեքով, ԲԲՇ տանիքների նորոգում՝ 10 ծրագիր 818 մլն դրամ արժեքով, այգի, պուրակ՝ 13 ծրագիր 246 մլն դրամ արժեքով, մեքենասարքավորումներ՝ 2 ծրագիր 149,3 մլն դրամ արժեքով:

Նշվել է, որ 2023թ. հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերի քանակը 33-ն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 20,4 4 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 10,4 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորումը՝ 9,8 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 236 մլն դրամ: 2024թ. սուբվենցիոն հայտերը 33-ն են, որի ընդհանուր արժեքը կազմում է 20 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 10,2 մլրդ դրամ, համայքների համաֆինանսավորումը՝ 9,5 մլրդ դրամ, այլ ներդրողներ՝ 297 մլն դրամ:

Գյուղատնտեսական հողերի վերաբերյալ զեկուցվել է, որ 24 հազար 130 հա վարելահողերից օգտագործվում է 16 հազար 382 հա-ն, 2022թ. դրությամբ վարձակալությամբ են տրամադրված 34 հազար 209 հա պետական հողամասեր, որից համայնքային բյուջե է վճարվել 27,8 մլն դրամ: 77 հազար 806 հա արոտավայրերից օգտագործվում է 42 հազար հա-ն, առկա են 16 հազար 382.4 հա ցանքատարածություններ, 13 հազար 632 հա բազմամյա տնկարաններ, 370 հա ջերմոցներ, 7 խելացի անասնագոմեր, 8 սպանդանոցներ և 1121.8 հա կաթիլային ոռոգում:

Գյուղատնտեսության բնագավառում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Արարատի մարզի 2022թ. ԳՀԱ-ն կազմել է 149.7 մլրդ դրամ, ինչը 2021թ. համեմատ ավելի է 8.8 մլրդ դրամով: Այս ցուցանիշը կազմում է Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքի 14.7%-ը ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Դարակերտի ՀՀ ԷՆ ԲՏՄ գիտական կենտրոնը արտադրում է հայ գիտնականների կողմից սելեկցիայի արդյունքում ստացած բանջարաբոստանային բույսեր, սերմեր, սածիլներ: Վաճառվում են հանրապետությունում և արտահանվում, 2022թ. ՀՀ պետական բյուջեից ներդրվել է 72 մլն դրամ: Մարզում կան ծիրանի, սալորի, դեղձի տնկարաններ:

Անհրաժեշտ է ներդնել տնկանյութի հավաստագրման համակարգ: «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023թթ. ծրագրով ՀՀ բյուջեից սուբսիդավորվել է 116 մլն դրամ: «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր» -ով սուբսիդավորվել է 667.5 մլն դրամ:

2021թ.-ին մարզում եղել է 181 հա ինտենսիվ այգի, 2022-ին այդ ցուցանիշը հասել է 303.74 հա-ի, աճը կազմել է 67.8%: Ընդհանուր առմամբ, մարզում կա 437.97 հա ինտենսիվ այգի: Պետական բյուջեից սուբսիդավորվել է 783.5 մլն դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 240.82 մլն դրամով կամ կամ 225.3%-ով: «Գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով Պետական բյուջեից ծախսվել է 24.5մլն դրամ, «Ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման, արդիականացման» ծրագրով մարզին հատկացվել է 430.74 մլն դրամ: 2022թ. Արարատի մարզի համայնքներում ոռոգման համակարգերի կառուցմանն ու նորոգմանն ուղղված ծրագրերով մարզին հատկացվել է 302.34 մլն դրամ, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 106 մլն դրամով: Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով կատարվել է 86 մլն դրամ սուբսիդավորում: Ջերմոցները կառուցվում են նաև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով: Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի և ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրերով մարզին տրամադրվել է 466.3 մլն դրամ սուբսիդիա, ինչը 2021թ.-ի համեմատ ավելի է 168.5 մլն դրամով: Արդյունքում ձեռք է բերվել 77 միավոր գյուղտեխնիկա, որից 20-ը՝ տրակտոր:

«Ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» շրջանակում նախորդ տարի կնքվել է 490 պայմանագիր, ինչը 2021-ի համեմատ ավելի է 120 %-ով:

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով մարզին հատկացվել է 2.262 մլրդ դրամ` 2021թ.-ի համեմատ 159%-ով ավելի: Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կազմել է 1.41 մլրդ դրամ, ինչը 2021թ.-ի համեմաը ավելի է 17.5%-ով:

Ըստ քաղաքաշինության և հողաշինության բնագավառում կատարված աշխատանքների մասին զեկույցի, 2020-2022թթ. ընթացքում Արարատի մարզի համայնքներում իրականացվել է հողերի աճուրդային վաճառք, կատարվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, գյուղատնտեսական հողերի փոփոխություն (բարձրարժեքից ցածրարժեք), գյուղատնտեսական հողերի փոփոխություն (ցածրարժեքից բարձրարժեք), ներկայացվել է նաև օտարված հողերի վերաբերյալ տեղեկատվություն:

Ներկայացվել են առողջապահության ոլորտում կատարված աշխատանքները: Զեկուցվել է, որ մարզի բժշկական կենտրոններում 2018 թվականին կատարվել է 411,6 մլն դրամի ներդրում, 2019 –ին` 85,4 մլն դրամի, 2020-ին` 139,5 մլն դրամի, 2021-ին` 314,2 մլն դրամի, 2022-ին` 137,1 մլն դրամի ներդրում:

Հանրակրթության բնագավառում կատարված աշխատանքների մասով ներկայացվել է, որ 2021թ. կամավոր ատեստավորվել է 22 ուսուցիչ, 2022թ.՝ 84 ուսուցիչ, պարտադիր ատեստավորվել է 778 ուսուցիչ: Այս տարվա ընթացքում ատեստավորման է դիմել ավելի քան 500 ուսուցիչ: Ատեստավորում անցած ուսուցիչներից մեկի աշխատավարձը հասել է 463 հազար դրամի: Մարզի 43 դպրոցներում 2022թ. ընթացքում սեփական միջոցների խնայողությունների հաշվին կատարվել են շուրջ 225,6 մլն դրամ արժողությամբ շինարարական և գույքի ձեռք բերման ծախսեր:

Վարչապետին զեկուցվել է, որ մշակույթի և սպորտի բնագավառում 2022թ. իրականացված աշխատանքների շրջանակում անցկացվել են հետևյալ միջոցառումները՝ «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար՝ 28 մասնակից, «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշար՝ 450 մասնակից, տարաբնույթ սպորտային միջոցառումներ (սպորտլանդիա, Ազգային ժողովի գավաթի խաղարկություն, սպարտակիադա, օդամղիչ հրացաններով կազմակերպվող հրաձգություն, շախմատ, ֆուտզալ, վոլեյբոլ, ֆուտբոլ)՝ շուրջ 5800 մասնակից, համայնքներում կազմակերպվել են 46 մշակութային և 12 սպորտային միջոցառումներ:

Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում 2022թ. վերապատրաստվել է 80 համայնքային ծառայող, տեղական ինքնակառավարման մարմինների 20 ծառայող, 2022թ. վարչական հսկողություն է իրականացվել մարզի Վերի Դվին համայնքում:

Վարչապետին ներկայացվել են նաև տվյալներ քաղաքացիների սպասարկման գրասենյակների մասին, ըստ որի` Արարատում գործում են 8, Արտաշատում՝ 10, իսկ Մասիսում 7 ՔՍԳ-եր:

Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասով զեկուցվել է, որ 2021թ. պլանավորված է եղել 3,4 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 3,5 մլրդ դրամ, 2022թ. պլանավորված է եղել 4,3 մլրդ դրամ, փաստացի ցուցանիշը կազմել է 4 մլրդ դրամ: 2021-ի համեմատ աճը կազմել է 14 %՝ շուրջ 509 մլն դրամ:

Պատասխանատուների ներկայացմամբ, մարզում 2018-2022թթ. այլ գերատեսչությունների կողմից նույնպես իրականացվել են աշխատանքներ: Մասնավորապես՝ ՀՏԶՀ, ԿԳՄՍՆ և Քաղաքաշինության կոմիտեի կողմից 2 դպրոց գտնվում է նախագծման փուլում, 2 դպրոցի կառուցումն ավարտված է, 3 դպրոց գտվում է շինարարության փուլում, 5 դպրոցի շինաշխատանքները նախատեսվում է սկսել 2023թ.: Առողջապահության նախարարության կողմից 1 առողջապահական կենտրոն գտնվում է շինարարության փուլում, 1-ի շինաշխատանքներն ավարտված են: 2023-2026թթ. նախատեսվում է կառուցել 7 առողջապահական կենտրոն: ՀՏԶՀ, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի կողմից 31 բնակավայրերում անցկացվել է շուրջ 80 կմ ոռոգման ցանց, կառուցվել է 29,2 մլն խմ Վեդու ջրամբարը:

Մանկապարտեզների վերաբերյալ տվյալները, ըստ զեկույցի, հետևյալն են՝ մարզում առկա 84 մանկապարտեզից գործում է 77-ը, որից հիմնանորոգման կարիք ունի 33-ը, գույքի կարիք ունի 54-ը: 2018-2022թթ․ ընթացքում ՀՏԶՀ-ի կողմից մարզում կառուցվել է 4 մանկապարտեզ: Քաղաքաշինության կոմիտեի կողմից ընթացքի մեջ են 1 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: 2023թ. համայնքների կողմից ներկայացվել է 5 սուբվենցիոն հայտ՝ 6,1 մլրդ արժողությամբ, որով նախատեսվում է 35 բնակավայրերում կառուցել և հիմնանորոգել 37 մանկապարտեզ, որից նոր կառուցվողները 19-ն են, վերանորոգվողները՝ 18-ը:

Վարչապետը հետաքրքրվել է Բժշկական կենտրոնների տեխնիկական հագեցվածությամբ: Զեկուցվել է, որ հատկապես Արտաշատի ԲԿ-ն համալրված է ժամանակակից սարքավորումներով, ինչի արդյունքում բնակիչներն այլևս նախընտրում են հետազոտություններն անցնել մարզում և չմեկնել Երևան: 2018թ.-ին մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 300 մլն դրամ, իսկ նախորդ տարի այդ թիվը գերազանցել է 900 մլն դրամ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սի Ծինփինը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել Պուտինի այցի կապակցությամբՌուսաստանը սահմանափակում է ծաղիկների ներմուծումը Հայաստանից Չեխիան կարգելափակի ԵՄ-ի կողմից Իսրայելի դեմ առևտրային պատժամիջոցներըԱՄԷ-ն պահանջել է, որ Իրաքը դադարեցնի իր տարածքից հարձակումներըՄադյար. Կիևի ԵՄ անդամակցության բանակցությունները կապված են Անդրկարպատյանում հունգարացիների խնդրի հետԿիևը ցանկանում է արագացնել ԵՄ-ին անդամակցելու գործընթացը. ԲուդանովՄեծ Բրիտանիան մինչև տարեվերջ կսառեցնի վառելիքի հարկըՆԱՏՕ-ի ծովակալը բացատրել է՝ ինչ են ցույց տվել Ուկրաինայի և Իրանի հակամարտություններըԷստոնիայի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ-ինՖիդանը ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ կքննարկի Ուկրաինայի, Իրանի և Անկարայի գագաթնաժողովի հարցերըՄադյար. Հունգարիան իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ումից էներգակիրներ գնելՕրհնվեք շատ Տիրոջ շնորհներով, զորանաք և «թող ձեր ուրախությունը ոչ ոք չգողանա»․ Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանԻսրայելի խորհրդարանը նախնական ընթերցմամբ հաստատել է ինքնալուծարման մասին օրենքըՏուսկ. Լեհաստանը պատրաստ է Հունգարիային ապահովել նավթի և գազի մատակարարման ուղիներովՆախընտրական ցայտնոտի դրսևորում է և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ․ ԲՀԿ Հունգարիան նախատեսում է հունիսի վերջին հյուրընկալել Վիշեգրադյան խմբի գագաթնաժողովըԱրցախը դավաճանաբար հանձնածն Անդրանիկ Թևանյանին է մեղադրում դավաճանության մեջ․ հայտարարություն Իսրայելը հայտնել է Գազայի կենտրոնում ՀԱՄԱՍ-ի խոշոր զենքի պահեստի ոչնչացման մասինՓաշինյանը սատանայի հետ էլ գործարք կկնքի, միայն մնա իշխանության․ մարդիկ հիմա իրական դեմքն են տեսնում (տեսանյութ)Տուսկ. Լեհաստանը և Հունգարիան նույն կարծիքին են Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության հարցում«Վաղը Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ կհարուցվի». ՓաշինյանԹրամփը կատակել է, որ չի հեռանա մինչև 2032 թվականը Կորեայի Հանրապետություն ուղևորվող առաջին տանկերն անցել է Հորմուզի նեղուցովԻրանի արտաքին գործերի նախարարը հրավեր է ստացել մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստինՍկզբունքորեն աջակցում եմ Ռուսաստանի հետ ԵՄ բանակցողի վերաբերյալ քննարկմանը. ՌյուտեՉինաստանի ԱԳՆ-ն խոսել է Թայվանի հետ վերամիավորման մասինWyndham-ի նոր շունչը՝ հայկական հյուրանոցային ոլորտում․ Ramada Encore-ը կլինի Դիլիջանում (տեսանյութ) Ռուսաստանի ափերի մոտ նկատել են հազվագյուտ սպիտակ կետ․ գիտնականները խոսում են ալբինիզմի մասինԶելենսկին նոր բանակցողներ է գտել ԱՄՆ-ի փոխարեն. ԶԼՄՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Թրամփը կարծում է, որ Չինաստանում իրեն ավելի լավ են ընդունել, քան Պուտինին Էստոնիան դիմել է ՈւկրաինայինՆԱՏՕ-ն կարող է կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե Ուկրաինայում հակամարտությունը շարունակի սրվել, Տուսկ Սլովակիան աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին Առավոտյան սրտիկներ է ուղարկում մարդկանց, երեկոյան՝ սպառնում, ասում ՝ինչո՞ւ ես կենդանի մնացել (տեսանյութ)Հայաստանը մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել. Շոյգու ԵՄ-ն Դրագիին է դիտարկում որպես Պուտինի հետ բանակցող. FT Հունգարիան իրավունք ունի ինքնուրույն որոշելու՝ ումից էներգակիրներ գնել. ՄադյարՊուտինն ավարտել է Չինաստան կատարած երկօրյա այցըՆեթանյահուն և Թրամփը «երկարատև և դրամատիկ» զրույց են ունեցել Իրանի հարցովԵրբեք բացի ՀՀ քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն․ Նարեկ Կարապետյան Թրամփին պատմության մեջ առաջին անգամ կարող են արգելել կռվել.ԱՄՆ-ի պահանջը՝ ներգաղթային վիզայի համար (տեսանյութ) Պուտինն ու Սի Ծինփինը համաձայնության են եկել «շատ կարևոր մի բանի» շուրջՊուտինի և Սի Ցզինպինի հանդիպմանը ուշադրության կենտրոնում են հայտնվել ՄՖՏԻ ռեկտորի սպորտային կոշիկներըԼիտվայի իշխանությունները տարհանվել են բունկերՌուսաստանի Կալինինգրադի մարզում նկատել են հազվագյուտ բնական երևույթ՝ «սպիտակ ծիածան»Հաղարծին գյուղում այրվել է վագոն-տնակ Ղրիմում կնկարահանեն «Ամֆիբիա մարդը» ֆիլմի նոր տարբերակըԱնխոհեմ է և շատ վտանգավոր. Մեծ Բրիտանիայում քննադատել են Լիտվայի ԱԳ նախարարինԹրամփը հայտարարել է, որ չի շտապում կարգավորել իրանական հակամարտությունը
Ամենադիտված