Բժիշկները սինգապուրցու կերակրափողում ութոտնուկ են հայտնաբերել (լուսանկար)
ԱյլՍինգապուրում բժիշկները հիվանդի կերակրափողի մեջ մնացած ութոտնուկ են հայտնաբերել, գրում է New York Post-ը։
Տղամարդը, ում անունը չի նշվում, դիմել է բժիշկներին և հայտնել, որ տառապում է փսխման նոպաներից։ Տոմոգրաֆիայից հետո բժիշկները նրա կերակրափողում գերխիտ զանգված են նկատել։ Հետագա փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն ութոտնուկ է, որը սինգապուրցին կերել է ընթրիքին։
Բժիշկները փորձել են խնդիրը լուծել «հրում մեթոդով», որը, ըստ նրանց, սովորաբար հաջողությամբ է ավարտվում, սակայն շուտով պարզվել է, որ մեթոդը չի օգնում, և չափազանց մեծ ճնշումը կարող է հանգեցնել կերակրափողի պատռման։ Բժիշկները որոշել են ութոտնուկին հանել հատուկ աքցանի օգնությամբ։
Վիրահատությունը բարեհաջող է անցել, և երկու օր անց տուժածը դուրս է գրվել հիվանդանոցից։ Տղամարդը հավելել է, որ ութոտնուկը, որը փորձել է ուտել, կենդանի չի եղել, և այն մատուցել են եփած վիճակում։