Չինացի հայրը 22 տարի անց գտել է իր առևանգված որդուն
ԱյլՉինացի տղամարդը գտել է մանուկ հասակում առևանգված իր որդուն, գրում է Next Shark-ը։ Նրանից 22 տարի է պահանջվել իր երեխային գտնելու համար։
2001 թվականի հոկտեմբերին Լեյ Վուզեն իր չորսամյա որդուն թողել է հարևանների մոտ և գործի գնացել։ Տղամարդու բացակայության ժամանակ անհայտ անձինք առևանգել են երեխային։ Հայրն անմիջապես գնացել է փնտրելու տղային՝ իր հետ վերցնելով նրա լուսանկարները, սակայն ոչ ոք չի կարողացել ճանաչել անհետ կորածին կամ տեղեկություն տրամադրել առևանգման մասին։
22 տարի Լեյը փնտրում էր որդուն։ Այս ընթացքում նա ընկերացել է այլ ծնողների հետ, ովքեր փորձում էին գտնել իրենց առևանգված երեխաներին։ Տեսնելով, թե ի վերջո քանի ընտանիք է վերամիավորվել, չինացին հույս ուներ, որ մի օր ինքն էլ կկարողանա գտնել իր երեխային:
Վուզեն կարողացել է գտնել իր որդուն դեմքի ճանաչման տեխնոլոգիայի շնորհիվ։ Ոստիկանությունն այն օգտագործել է հնարավոր համընկնումներ գտնելու համար՝ օգտագործելով տղայի մանկության լուսանկարների վրա հիմնված մարդու մոդելը։ Բացի այդ, ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ տղամարդիկ իսկապես հարազատներ են։
Չի հաղորդվում, թե արդյոք Վուզեի որդին ընտանիք ունի և արդյոք նա շարունակում է շփվել կենսաբանական հոր հետ։