90-ամյա տղամարդն ամուսնացել է հինգերորդ կնոջ հետ և հայտարարել կրկին ամուսնանալու ցանկության մասին
ԱյլՍաուդյան Արաբիայից երկարակյաց տղամարդն ամուսնացել է իր հինգերորդ կնոջ հետ, հայտնում է Gulf News-ը։
«Ընտանեկան կյանքը հավատքի ակտ է և հպարտության աղբյուր Ամենակարողի, աշխարհների Տիրոջ առջև», - իր հինգերորդ ամուսնությունից հետո ասել է 90-ամյա տղամարդը: «Այն բերում է մխիթարություն, երկրային բարգավաճում և իմ լավ առողջության գաղտնիքն է: Ես քաջալերում եմ երիտասարդներին, ովքեր վարանում են, ամուսնանալ՝ հանուն կրոնի պահպանման և լիարժեք կյանքով ապրելու»,– Lenta.ru–ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Տղամարդու խոսքով՝ ծերությունը չի խանգարում ամուսնությանը։ Թեեւ նա արդեն չորս երեխա ունի, սակայն նշել է, որ ցանկություն ունի ավելի շատ երեխաներ ունենալ։