«Հրապարակ». Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզած ընկերությունը պետական գնում է շահել
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզած ընկերությունը պետական գնում է շահել: Ազգային ժողովը 1 մլն 136 հազար դրամի պայմանագիր է ստորագրել «Սահակյանշին» ՍՊԸ-ի հետ: Ընկերությունը պետք է այդ գումարով նորոգի ԱԺ վարչական շենքի եւ ավտոտնտեսության ջրհորդանները: «Սահակյանշին» ՍՊԸ-ն այն ընկերությունն է, որը Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից հատվածում շինարարություն էր սկսել, ահռելի փոս փորել, ինչի հետեւանքով խճուղու երթեւեկելի մի հատվածը փլուզվել էր։
Հետագայում, երբ վերանորոգվեց այդ հատվածը, վերանորոգվեց ճանապարհի հաշվին, եւ մի ողջ երթեւեկելի գոտի պակասեց ճանապարհի այդ հատվածում»: