51 համարի ավտոբուսը ինքնաբերաբար շարժվել է. փորձել են կանգնեցնել, բայց այն բախվել է Mercedes-ին
Արտակարգ Պատահար
Հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Աղաբաբյան փողոցի 20/7 հասցեի դիմաց, թիվ 51 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը կայանված է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում ու վարորդը իջել է ավտոբուսից և նկատել է, որ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը այդ պահին ավտոբուսի ընթացը կանգնեցնելու նպատակով քար է վերցրել, որպեսզի այն դնի ավտոբուսի անիվի տակ, սակայն այդ պահին անիվը սեղմել է քարը, քարն էլ սեղմել է նրա ձեռքի մատը:
Վարորդին՝ քաղաքացիների օգնությամբ, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը