1 գրամ քաշով կանաչավուն զանգված, 5 հեռախոս, բաժանորդային քարտ. ներնետված փաթեթ՝ «Սևան» ՔԿՀ-ում
ԻրավունքՀուլիսի 18-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողի կողմից ահազանգ ստանալով արգելված իրերի հնարավոր ներնետման մասին, կատարել են տեղազննություն:
Արդյունքում՝ բաղնիքի մասնաշենքի հարակից խոտածածկին հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթ, որին ամրացված են եղել պարան և կրակայրիչի լուսարձակ:
Փաթեթում առկա են եղել 1 գրամ քաշով կանաչավուն, չոր զանգված, 5 բջջային հեռախոս, բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 2 լիցքավորման լար և 1 լիցքավորիչ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն: