Հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
ՀասարակությունՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 141+500-կմ143+300 հատվածը։
1.8կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Քեթիի լեռնանցքով։ Շինարարի կողմից տեղադրվում են ջրահեռացման վաքերը, ավարտել են ներքին շերտի ասֆալտապատման աշխատանքները, կատարվում է կողնակների հարթեցում։ Հիմնանորոգումը մեկնարկել է 2023 թվականին, ավարտը նույնպես նախատեսված է ընթացիկ տարում։
Կապալառու կազմակերպությունն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։