Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Արտաքին Քաղաքական
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ թուրք և հայ ժողովուրդների իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար։ Կոմիտեն Անկարային կոչ է արել ամբողջությամբ կատարել հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցում ստանձնած պարտավորությունները, հայտնում է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչությունը։
Կոմիտեն աջակցել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնվելով հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության շահերի վրա։ Կոմիտեն նաև կոչ է արել արագ իրականացնել հատուկ ներկայացուցիչների պայմանավորվածությունները, ինչպիսիք են երկու երկրների օդային տարածքի և սահմանների բացումը, և ողջունել է արձանագրված առաջընթացը՝ գոհունակությամբ նշելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան