Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում են Հունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվել Եվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. Մելոնի Գերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվի Բելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ Մենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. Գրինկևիչ Հայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոն Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերը Հայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակ Վեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածուն ԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներ 

Հայաստանի ամերիկյան համալսարանը նոր նախագահ ունի

Հասարակություն

Մանրակրկիտ և ինտենսիվ որոնման գործընթացից հետո Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուրախ է հայտարարել  համալսարանի հաջորդ նախագահի պաշտոնում դոկտոր Բրյուս Պողոսյանի նշանակման մասին։ Համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը բազմապիսի և գերազանց որակավորում ունեցող թեկնածուներից ընտրել է դր․ Պողոսյանին, որն իր պաշտոնավարումը կսկսի 2023 թ․-ի սեպտեմբերի 1-ից։ Այս մասին տեղեկացնում են ամերիկյանի համալսարանից։

2010-2014 թթ․ դր․ Պողոսյանը եղել է ՀԱՀ նախագահ, ում ղեկավարման տարիներին համալսարանը մեծապես ընդլայնվել է, մեկնարկել են բակալավրիատի ծրագրերը։ Նախագահի պաշտոնում իր մատուցած ծառայությունների համար դր. Պողոսյանը ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության շքանշանով, իսկ պաշտոնից հեռանալուց հետո մշտապես կապ է պահպանել ՀԱՀ համայնքի հետ՝ մասնակցելով ավարտական հանդիսություններին և համագործակցելով դասախոսական անձնակազմի հետ տարատեսակ ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում։ 

Տարբեր պարգևատրումների և մրցանակների արժանացած դր․ Պողոսյանը 2000 թ.-ից հանդիսանում է Թաֆթս համալսարանի պրոֆեսոր, որտեղ զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ Մաթեմատիկայի ամբիոնի վարիչ և Տվյալների Վերլուծություն մագիստրոսական ծրագրի տնօրեն։ 2000 թ.-ից նա անդամակցել է Ամերիկյան ֆիզիկական հասարակություն ընկերակցությանը, իսկ 2010 թ․-ին ճանաչվել է Թաֆթս համալսարանի վաստակավոր գիտնական։ Ի հավելումն՝ 2018 թ․-ին  դր. Պողոսյանը դարձել է Ջոնաթան Մ. Տիշի քաղաքացիական կյանքի ֆակուլտետի անդամ, իսկ 2019 թ․-ին անդամակցել է Թաֆթսի տվյալների ինտենսիվ ուսումնասիրությունների կենտրոնին։

Դր․ Պողոսյանն իր գիտական աստիճանները ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից և Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանից, որոնց թվում՝ ֆիզիկայի բակալավրի, միջուկային ճարտարագիտության մագիստրոսի և կիրառական գիտության դոկտորի աստիճանները։ Նրա հետազոտության ոլորտներից են, ի թիվս այլ որոտների, կիրառական դինամիկ համակարգերի, կիրառական հավանականությունների տեսության, կինետիկ տեսության, տնտեսության մաթեմատիկական մոդելների և բարդ համակարգերի գիտության ոլորտները: 

ՀԱՀ Հոգաբարձունների Խորհրդի նախագահ դր․ Լոուրենս Փիթսն ուրախ է ողջունել դր․ Բրյուս Պողոսյանի վերադարձը ՀԱՀ։ «Համալսարանն ընդլայնում է իր հնարավորությունները և ուսանողական կազմը՝ օգնելու Հայաստանին բավարարել աճի և զարգացման համար անհրաժեշտ իր կարիքները», - նշում է նա։ Անցած տարվա դեկտեմբերից ՀԱՀ ղեկավարումը ստանձնել էր նախագահի ժամանակավոր պաշտոնակատար դր․ Արմեն Տեր Կյուրեղյանը, որը սիրով ընդունեց այս ժամանակավոր դերը դր․ Կարին Մարկիդեսի հրաժարականից հետո։ 2014-2019 թթ․ ՀԱՀ-ի նախագահության իր փորձը թույլ տվեց նրան հմտորեն ղեկավարել համալսարանի անցումն այդքան կրիտիկական և որոշիչ փուլով, ինչի շնորհիվ Հոգաբարձուների խորհուրդն ունեցավ  անհրաժեշտ ժամանակն ու ազատությունը նոր նախագահի որոնման համար։ 

«ՀԱՀ Հոգաբարձուների Խորհուրդը և իհարկե ողջ ՀԱՀ համայնքը երախտապարտ է դր․ Տեր Կյուրեղյանին մեր խնդրանքին արագ արձագանքելու և համալսարանի նախագահի պաշտոնը նորից ստանձնելու համար»,- նշում է դր․ Փիթսը։ «Նրա փորձի ու նվիրումի շնորհիվ ՀԱՀ-ն շարունակել է աճել և ակտիվ գործունեություն ծավալել մինչ մենք կնշանակեինք դր․ Պողոսյանին։ Շնորհակալություն, Արմեն, Հայաստանի ամերիկյան համալսարանին նվիրումով ծառայելու համար»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. ՄելոնիԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԲելինգհեմը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետՄենք ակնհայտ ռազմական գերազանցություն ունենք Ռուսաստանի նկատմամբ. ԳրինկևիչՀայաստանից ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, և Թուրքիայից գալու են Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է «Թումո» կենտրոնՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըՀայտնի ռեփեր Navai-ը շարունակում է մնալ կալանքի տակՎեց ժամացույց՝ ադամանդներով ու թանկարժեք քարերով․ «Patek Philippe»-ի նոր հավաքածունԱԹՍ-ներն առաջին անգամ հարձակվել են Սուրգուտի վրա, հրդեհ է բռնկվել Չեռնոմիրդինի անվան գործարանում. ԶԼՄ-ներՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարԲրյանսկի մարզում կնոջ դիակ է հայտնաբերվել սնդուկի մեջԽաչատուրյանն ու Գուտերեշը քննարկել են տարածաշրջանային խաղաղության և ՀՀ-ՄԱԿ համագործակցության հարցերըԿալասը հայտարարել է, որ ԵՄ-ն դեռ չի կարող փոխարինել Ուկրաինայում Starlink համակարգինTesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա (տեսանյութ)Իրանը շրջանցում է ԱՄՆ-ի շրջափակումը, Չինաստանը զգուշացնում է Ճապոնիային, ՆԱՏՕ-ն՝ ՌուսաստանինՏղամարդը 20 տարի շարունակ ներկայացել է որպես իր մահացած երկվորյակ եղբայր՝ բանտից խուսափելու համարՊուտինն ու Հռոմի պապը հեռախոսազրույց են ունեցելԽաղաղության պատրանք, TRIPP-ի «իրական գինը», և ՀՀ-ի նոր աշխարհաքաղաքական մարտահրավերներըԳոբի անապատի արտասովոր թանգարանը թաքցնում է 130 միլիոն տարվա պատմությունՊատմական նախաձեռնություն Երևանից․ ՇՄ նախարարՀայ գերիներն՝ առանց նամակների. ԱՄՆ-ն անպարտելի չէ․ ԼուկաշենկոՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՓաշինյանի ասածը շատ ավելի վտանգավոր է․ Ադրբեջանը Տիգրանաշենին կապող ճանապարհ են ուզում տալ․ԽաչատրյանStarlink-ի արագությունն աճել է, բայց դեռ չի հասել նախկին մակարդակին. ԶելենսկիՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԳերմանիան և Ֆրանսիան համաձայնության են եկել եվրոպական ավտոարդյունաբերությանը աջակցելու ծրագրի շուրջԱՄՆ Ռուսական դիզելային վառելիքի արտահանման համար խոչընդոտներ չկան. ՆովակՔննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցերԴեղատան տերը կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները վաճառել է որպես մանկական դեղամիջոցAFP. Մակրոնը կորցնում է իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզումԲըրնհեմն ասել է, որ չի ցանկանում պատմության մեջ մտնել որպես Մեծ Բրիտանիայի վերջին վարչապետԻնչո՞ւ չեն պակասում ընտանեկան բռնության դեպքերը․ Դուրյանի մեկնաբանությունըԽաղաղության խոստումներ, էլեկտրաէներգիա՝ Ադրբեջանից. Զելենսկին արյունոտել է իրեն կերակրող ձեռքըԱՄՆ-ն կրկին հետաձգել է «Լուկօյլի» արտասահմանյան բենզալցակայանների դեմ պատժամիջոցների կիրառումըԼուկաշենկոն կոչ է արել Զելենսկուն կատարել իր խոստումները և առաջադրվել նախագահի պաշտոնումԽաղաղության հաստատման գործընթացում առկա են բնապահպանական հարցեր. վարչապետՎատիկանը հայտնել է Հռոմի պապի վիճակի մասին վիրահատությունից հետոՀայաստանում ապօրինի զենքի շրջանառության 164 դեպք է արձանագրվել․ 11 անձ ձերբակալվել էՄեծ Բրիտանիան մոտ 1 մլրդ ֆունտ կներդնի տարբեր ոլորտներում. ներկայացուցիչԶելենսկին ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է խնդրելԻրանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի կողմից երկրի էներգետիկ օբյեկտների դեմ ուղղված սպառնալիքներինՌԴ-ն ակտիվ մասնակցում է բնապահպանական տարբեր նպատակների իրականացմանը. ՌԴ նախագահի օգնականԻրաքի արտգործնախարարը Իրան-ԱՄՆ հակամարտությունից երկրին հասցված վնասը գնահատում է 60 միլիարդ դոլարՀայաստանի և Ղրղզստանի նախագահները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության հեռանկարներըՖինանսների նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան չի կարողանում գտնել 40 միլիարդ եվրո ռազմական կարիքների համարՀայաստանի և Թուրքիայի նախարարները COP17-ի շրջանակում քննարկել են համագործակցության նոր հնարավորություններըԶիմբաբվեի ներկայացուցիչ․ Կենսաբազմազանության պահպանման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում
Ամենադիտված