Ստորագրվել է ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի՝ Հայաստանի և Ավստրիայի միջև կիրարկման արձանագրությունը
Արտաքին ՔաղաքականՀուլիսի 18-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:
Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Երկու նախարարները ստորագրել են Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի՝ Հայաստանի և Ավստրիայի միջև կիրարկման արձանագրությունը:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Ալեքսանդր Շալենբերգը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան