Արքայազն Հարրին չի շնորհավորել խորթ մորը 76-ամյակի կապակցությամբ
ԱյլԱրքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն շնորհավորել թագուհի Կամիլային ծննդյան 76-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է Express-ը։
Հուլիսի 17-ին Չարլզ III թագավորի կինը՝ Կամիլա Պարկեր-Բոուլզը, նշել է իր առաջին տարեդարձը՝ որպես Մեծ Բրիտանիայի թագուհի։ Նոր թագուհու 76-ամյակի պատվին Լոնդոնում հրավառություն է կազմակերպվել, և Իռլանդիայի գվարդիական խումբը Կամիլայի համար կատարել է «Happy Birthday» երգը։ Բրիտանական թագավորական ընտանիքի պաշտոնական էջը հրապարակել է ժպտացող Կամիլայի երեք լուսանկար՝ «Նորին Մեծություն Թագուհուն մաղթում ենք ուրախ տարդարձ» տեքստով։ Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը միացել են շնորհավորանքներին, սակայն արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, անտեսել են միապետի ծննդյան օրը։
Express-ի լրագրողները նշել են, որ վերջին ամիսներին Սասեքսի դուքսն ու թագավորական ընտանիքը չեն փոխանակել հրապարակային ծննդյան շնորհավորանքներ։ Բացի այդ, հայտնի է, որ արքայազն Հարրին միշտ բարդ հարաբերություններ է ունեցել խորթ մոր հետ։ Մասնավորապես, իր ինքնակենսագրական գրքում Չարլզ III-ի կրտսեր որդին Կամիլա Պարկեր-Բոուլզին անվանել է «չարագործ» և «երրորդ անիվ» իր ծնողների՝ Չարլզի և Դիանայի ամուսնության մեջ։
«Նա չարագործ էր, ամուսնության երրորդ անձը», - գրել է արքայազն Հարրին: