ՊՆ վարչական շենքի մոտ բախվել են Renault-ը և Suzuki մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Ժամը 16։00-ի սահմաններում Բագրևանդի փողոցում` ՀՀ Պաշտպանության նախարարության հարևանությամբ, բախվել են Suzuki մոտոցիկլն ու Renault մակնիշի ավտոմեքենան, գրում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել ՀՀ ՊՆ ծառայողները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը