Քենդալ Ջենները դարձել է L'Oréal-ի նոր դեմքը
ԺամանցՔիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ մոդել և գործարար Քենդալ Ջենները դարձել է ֆրանսիական L'Oréal Paris կոսմետիկայի ընկերության նոր համաշխարհային դեսպանը։ Այս մասին հայտնում է Vogue-ը։
L'Oréal Paris Global Brand-ի նախագահ Դելֆին Վիգյե-Օվասեն իր հայտարարության մեջ 27-ամյա Քենդալ Ջեներին անվանել է «աշխարհի ամենահզոր կանանցից մեկը»:
«Ցանկացած այլ ժամանակ Քենդալ Ջեները կարող էր նույնքան հաջողակ լինել, որքան հիմա, բայց նրա արժեքը, ընտրությունը և կերպարը կարող էին որոշվել կամ նույնիսկ վերահսկվել ուրիշների կողմից: Բայց Քենդալ Ջեններից բացի ուրիշ ոչ ոք չի որոշում Քենդալ Ջենների փոխարեն: Նա այն ամենի մարմնացումն է, ինչի մասին ներկայացնում է Gen-Z-ը»,- ասել է նա:
Ըստ Vogue-ի՝ մոդելը կներկայացվի L'Oréal-ի առաջիկա թողարկումների գովազդային արշավներում: