Վերին Խոտանան գյուղի մոտակայքում բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը. փրկարարները քարշակել են բեռնատարը
Արտակարգ Պատահար
Հուլիսի 18-ին, ժամը 17:27-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 300 մ քարշակել են «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ Բ․Խ․) և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը