Մեսսին «Ինտեր Մայամիի» առաջին մարզումից լուսանկարներ է հրապարակել
Լուսանկարներ«Ինտեր Մայամիի» աստղային հարձակվող Լիոնել Մեսսին իր առաջին մարզումն է անցկացրել ամերիկյան ակումբի հետ։
36-ամյա հարձակվողը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել։
Մեսսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Արգենտինացու աշխատավարձն ամերիկյան ակումբում կկազմի տարեկան մոտ 60 միլիոն դոլար։ Նոր ակումբում Մեսսին հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։
Սպասվում է, որ հարձակվողը թիմի կազմում իր նորամուտը կնշի հուլիսի 21-ին՝ Լիգայի գավաթի խաղարկության մեքսիկական «Կրուս Ազուլի» դեմ խաղում: