Երևանում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ագռավին
Արտակարգ Պատահար
Հուլիսի 19-ին, ժամը 13։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդավառի լճի մոտակայքում գտնվող արտաքին լուսավորման սյուների միջև ագռավ է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները եռածունկ սանդուղքի օգնությամբ թռչունին դուրս են բերել արգելափակումից:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը