Դատավորների ընդհանուր ժողովի նիստը հետաձգվեց
ՀայաստանՔիչ առաջ դատավորների ընդհանուր ժողովը չկարողացավ ընտրել ԲԴԽ դատավոր-անդամ, նիստը հետաձգվեց։
Նշվում է, որ նիստի օրակարգին կողմ է քվեարկել 77 դատավոր, 99՝ դեմ։
Հիշեցնենք, որ Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները հունիսի 16-ին դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն։
ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության օրակարգով դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, սակայն ինչպես պարզվեց՝ ծանուցումներ չեն ստացել Երևանի քրեական և քաղաքացիական դատարանների դատավորները, ինչն առաջին անգամ չէ։