«Ես գիտեմ, որ դու վերևից ամեն ինչ տեսնում ես». Լիլիթ Կարապետյանի հուզիչ գրառումը
ԺամանցԵրգչուհի Լիլիթ Կարապետյանը երջանկահիշատակ եղբոր՝ երգիչ, երաժիշտ Կարեն Կարապետյանի ծննդյան օրվա առթիվ հրապարակել է արխիվային լուսանկար և կից գրել․ «Կարենս, իմ թանկ եղբայր, ծնունդդ շնորհավոր։ Ես գիտեմ, որ դու վերևից ամեն ինչ տեսնում ես, բայց ուզում եմ ասել՝ Կարենը քեզ շատ նման է և արտաքինով և բնավորությամբ։ Վերջին ամիսներին էլ գնում է դաշնամուրի դասերի ու ասեմ, որ արդեն ապշեցնում է իր տաղանդով։ Ճիշտ են ասում, որ առաջնեկը քեռուն է նման»։
Հիշեցնենք, որ երգչուհու եղբայրը մահացել է 2000 թվականին։