Ջիջի Հադիդը լողազգեստով լուսանկար է հրապարակել ձերբակալվելուց հետո
ԼուսանկարներՍուպերմոդել Ջիջի Հադիդը կապի է դուրս եկել երկրպագուների հետ այն բանից հետո, երբ ձերբակալվել է Կայմանյան կղզիներում՝ մարիխուանա օգտագործելու և պահելու համար, հաղորդում է Page Six-ը։
27-ամյա Ջիջի Հադիդը անձնական բլոգի բաժանորդների հետ կիսվել է լողափի լուսանկարներով, որոնք արվել են Կայմանյան կղզիների միջազգային օդանավակայանում մոդելին ձերբակալելու հաջորդ օրը։ Նկարներում մոդելն իր ընկերների՝ Ալանա Օ'Հերլիհիի և Լիա Նիկոլ Մաքքարթիի հետ միասին կեցվածք է ընդունել օվկիանոսի ափին։
«Ամեն ինչ լավ է, երբ լավ է ավարտվում», - այսպես է աստղը մակագրել ֆոտոշարքը: