Ֆիլիպ Կիրկորովն ամուսնանում է
ԺամանցԴիջեյ Կատյա Գուսևան, ում անվանում են Ֆիլիպ Կիրկորովի նախկին հարսնացու, kp.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ արտիստը հարսանիք է պլանավորում նոր սիրելիի հետ։
Գուսևան, ընդ որում, դժգոհել է, որ երգիչն իրեն չի ծանոթացրել նոր ընկերուհու հետ, սակայն իրենց հանդիպման ժամանակ աղջիկը նկատել է արտիստի «վառվող աչքերը»։
«Անզեն աչքով նկատելի էր, որ նա երջանիկ է, ծաղկած։ Նախ, նրա կերպարանափոխությունը հրաշալի է։ Երկրորդ՝ պարզ է, որ նա երջանիկ է իր անձնական կյանքում»,- ասել է դիջեյը։
Վերջերս Կիրկորովն ասել էր, որ ապրում է նոր աղջկա հետ, որը «ջերմացնում և ոգեշնչում է իրեն»։ Այլ մանրամասներ արտիստը չէր հայտնել։