Հետախուզվում էր Տաջիկստանի իրավապահների կողմից, հայտնաբերվեց՝ Զվարթնոց օդանավակայանում
ԻրավունքՀուլիսի 19-ին, ժամը 05.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել 45-ամյա Գարեգին Ա.-ն: Նա 2021 թ. նոյեմբերի 6-ից Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք, հաղորդում են ՀՀ ոստիկանությունից։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: