Սպիտակում շունը շղթան պոկել է ու հարձակվել երեխայի վրա. վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է վիրահատման
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել «Սպիտակ» բժշկական կենտրոնից, որ «դեմքի, գլխի և պարանոցի շրջանում սուր արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխվել մի երեխա։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում երեխայի հարազատները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին՝ «Երեխայի վրա հարձակվել է շղթայով կապված շունը, որը պոկել է շղթան։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը