Երևանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
ՀասարակությունԵրևանում մթնոլորտային օդի որակը. հուլիսի 13-19-ը (2023թ.)։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ հուլիսի 17-ին, Շենգավիթում՝ հուլիսի 16-ին և 19-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում ամբողջ շաբաթվա ընթացքում։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։