Բաքուն «չափազանց վտանգավոր» է որակել հայկական կողմի հայտարարությունները
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում այսօրվա ելույթին, հայտարարել է, թե Լաչինի միջանցքի ապօրինի «անցակետի առկայությունը որպես ճանապարհի փակում մեկնաբանելու Երեւանի փորձերը սխալ են», հայտնում է Սպուտնիկ Ադրբեջանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև «չափազանց սխալ ու վտանգավոր» է որակել հայկական կողմի հայտարարությունները, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու համար։
Պաշտոնական Բաքուն ևս մեկ անգամ Հայաստանին մեղադրել է, իբր, «խաղաղության գործընթացը տապալելու մեջ»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան